Դադարեցվել են Երեւան-Ստամբուլ չվերթները

Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնում է regionmonitor.com-ը:

Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաեւ Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։

Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության եւ Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում եւ չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, որոնք այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել կփոխհատուցվեն։

Ձեզ կեհաքրքրի...