Լյովա Գևորգյանն ադրբեջանցուն հաղթել է 11-0 հաշվով՝ հռչակվելով Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը եզրափակիչում ջախջախել է ադրբեջանցի մրցակցին 11-0 հաշվով՝ հռչակվելով Եվրոպայի երիտասարդական չեմպիոն: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հաղորդում է, որ Լյովան նաև զինվոր է: