Բացահայտվել է Շիրակի մարզի Ղազանչի համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարարելու դեպքեր
ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ...